Slide 1

Slide 1 text

Աղբահանության խնդիրը Հայաստանի Հանրապետությունում Լիանա Վահանյան

Slide 2

Slide 2 text

Խնդրի մասին Աղբահանության խնդիրը Հայաստանում արդեն երկար ժամանակ է, ինչ շարունակում է մնալ ակտուալ։ Խնդիրը միայն մարզերին չէ բնորոշ, մայրաքաղաքում նույն իրավիճակն է։

Slide 3

Slide 3 text

Շատ վարչական շրջաններում աղբահանության խնդիրը ամենաքննարկվածներից է: Բնակիչները նշում են, որ տարածքում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում, կամ իրականացվում է թերի: Ըստ մի շարք աղբյուրների՝ տարածքում աղբի հոտի պատճառով մարդիկ չեն կարողանում անգամ քայլել, քամու պատճառով աղբը նաև փողոցներում ու բնակելի շենքերի ու տների բակում է հայտնվում։

Slide 4

Slide 4 text

Խնդրի լուծումը Շատ կազմակերպություններ առաջարկում են տվյալ խնդիրը լուծելու իրենց ձևը։ Կարելի է օրինակ վերցնել Շվեյցարիայից, որն աշխարհի ամենամաքուր պետությունն է։ Այնտեղ փողոցներում տեղադրված են հատուկ աղբամաններ, որոնց մեջ մարդիկ լցնում են արդեն տեսակների բաժանված աղբը՝ թղթեր, մետաղներ, ապակի և այլն, իսկ այդ ամենը չանելու համար սահմանված է տուգանք:

Slide 5

Slide 5 text

Նախ պետք է գտնել մի կազմակերպություն, որը կիրականացնի աղբահանությունը: Տեղադրել նոր աղբամաններ՝ որոնց մեջ պետք կլինի լցնել աղբը՝ առանձին տեսակներով: Երկրում աղբի զգալի մասն են կազմում ծխախոտի մնացորդները: Կարծում եմ դրանց համար պետք է ստեղծել առանձին փոքրիկ աղբամաններ, ինչպես ստեղծվել են պլաստիկ շշերի համար աղբամանները, և տեղադրել կանգառներում, այգիներում և այլ մարդաշատ վայրերում: Իհարկե չի կարելի մոռանալ աղբը փողոցում գցելու համար՝ պատժի մասին, չէ՞ որ մարդիկ առանց դրա կշարունակեն աղտոտել երկիրը:

Slide 6

Slide 6 text

Շվեյցարիայի բնակիչները իրենց պարտքն են համարում երկիրը մաքուր պահելը, ինչն ամենակարևորն է: Հայաստանում ոչ հատուկ աղբամանները, ոչ էլ տուգանքները չեն օգնի աղբից ազատվելու համար, մինչև չփոխվի մարդկանց մտածողությունը, քանի որ վերջիններս չեն ուզում նույնիսկ 5 քայլ անել՝ աղբամանին հասնելու համար, և աղբը գցում են գետնին։

Slide 7

Slide 7 text

Ցանկացած էկոլոգիական խնդիր լուծելու համար, առաջին գործոնը մարդիկ են: Նրանք պիտի անհանգստանան իրենց միջավայրի, դրա էկոլոգիական վիճակի համար, և ցանկանան երկիրը մաքուր պահել: