որ տարածքում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում, կամ իրականացվում է թերի: Ըստ մի շարք աղբյուրների՝ տարածքում աղբի հոտի պատճառով մարդիկ չեն կարողանում անգամ քայլել, քամու պատճառով աղբը նաև փողոցներում ու բնակելի շենքերի ու տների բակում է հայտնվում։
ձևը։ Կարելի է օրինակ վերցնել Շվեյցարիայից, որն աշխարհի ամենամաքուր պետությունն է։ Այնտեղ փողոցներում տեղադրված են հատուկ աղբամաններ, որոնց մեջ մարդիկ լցնում են արդեն տեսակների բաժանված աղբը՝ թղթեր, մետաղներ, ապակի և այլն, իսկ այդ ամենը չանելու համար սահմանված է տուգանք:
նոր աղբամաններ՝ որոնց մեջ պետք կլինի լցնել աղբը՝ առանձին տեսակներով: Երկրում աղբի զգալի մասն են կազմում ծխախոտի մնացորդները: Կարծում եմ դրանց համար պետք է ստեղծել առանձին փոքրիկ աղբամաններ, ինչպես ստեղծվել են պլաստիկ շշերի համար աղբամանները, և տեղադրել կանգառներում, այգիներում և այլ մարդաշատ վայրերում: Իհարկե չի կարելի մոռանալ աղբը փողոցում գցելու համար՝ պատժի մասին, չէ՞ որ մարդիկ առանց դրա կշարունակեն աղտոտել երկիրը:
ամենակարևորն է: Հայաստանում ոչ հատուկ աղբամանները, ոչ էլ տուգանքները չեն օգնի աղբից ազատվելու համար, մինչև չփոխվի մարդկանց մտածողությունը, քանի որ վերջիններս չեն ուզում նույնիսկ 5 քայլ անել՝ աղբամանին հասնելու համար, և աղբը գցում են գետնին։