հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք է, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։
կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29, թռչունների՝ 96, սողունների՝ 19, երկկենցաղների՝ և ձկների 2 տեսակ։ Բուսաբանության ինստիտուտը կազմել և 1989 թվականին հրատարակել է Հայկական ՍՍՀ Կարմիր գիրքը, որտեղ ընդգրկվել են 387 տեսակի անոթավոր բույսեր։ 2007–2009 թթ. ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագետների կողմից տպագրվել է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 452 բուսատեսակ և 40 սնկերի նկարագրություններ և 223 առանձին մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ։ Կարմիր գրքում գրանցված 675 բուսատեսակները ներկայացված են միջազգայնորեն ընդունված 6 կարգավիճակով՝ կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված, խոցելի, վտանգման սպառնացող վիճակին մոտ, տվյալների անբավարարությամբ և քիչ մտահոգող տեսակներ։ Կարմիր գրքում մանրամասն տեղեկություններ են տրված արգելոցների, Սևան ազգային պարկի, մշակաբույսերի վայրի ցեղակիցների, բուսական ծածկույթի վերաբերյալ։ ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ կառավարության 29.01.10 թ. թիվ 72– որոշմամբ:
ներառված է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Վոլգոգրադի շրջանի Կարմիր գրքերում։ Այն Հայաստանում ավելի հազվադեպ է հանդիպում, քան սպիտակ արագիլը։ Բնադրում է Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավ–արևմտյան շրջաններում։ Բնադրող-չվող թռչուն է։ Չափազանց զգուշավոր է և հիմնականում ապրում է խուլ անտառներում։
սմ, կենդանի զանգվածը՝ 3,4–4 կգ։ Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը, հետ տարածած ոտքերը։ Փետրածածկը բաց վարդագույն է, թևերը՝ մուգ վարդագույն ու սև հատվածներով։ Կտուցը վարդագույն է, ծայրը՝ սև, հաստ, ներքև կեռված։ Ոտքերը վարդագույն են, մատները՝ լողաթաղանթավոր։ Կեր է որոնում ծանծաղուտներում՝ ջրում ընկղմած կտուցը աջ ու ձախ տանելով։ Սնվում է միջատներով, խխունջներով, խեցգետնակերպերով։
երկրներում։ Հայտնի է 3, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ սովորական ֆլամինգոն, որն աշնանային չվահյուր է։ Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ընթացքում՝ Սևանա լճի և Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում։ 1933-ից Հայաստանում գրանցվել է ֆլամինգոյի չուի 17 դեպք (11-ը՝ Սևանի ավազանից, 6-ը՝ Արարատյան դաշտի ջրավազաններից)։ Հայաստանի տարածքում ապրիլ- հունիսին հայտնվում են մոլորված հասուն ու երիտասարդ անհատներ, իսկ առաջին հավաստի բնադրումը հաստատվել է 1994–95 թթ-ին, ապա՝ 2000–02 թթ-ին։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Այն ունի բարձր, կլորավուն քերթավոր կարապաքս մոտ 35 սմ երկարությամբ, բաց-դեղնականաչ կամ դեղնավուն գորշ գույնի, մուգ բծերով։ Առջևի վերջույթներին կա 5 կամ 4 ճանկ։ Ազդրերի ետևի մասում առկա է եղջրային ելուն Երբեմն ունի կենտ վերպոչային վահանիկ, բաց գույնի մուգ բծերով պլաստրոն, որոշ առանձնյակների մոտ պլաստրոնը կարող է բացակայել։ Արուների մոտ այն կենտրոնական մասում գոգավոր է, իսկ վերպոչային թիթեղիկը գդալանման արտափքված է։ Այս պահին հայտնաբերված է միջերկրածովյան կրիայի 20 տեսակ: Միջերկրածովյան կրիա
մողեսիկների ցեղի սողուն է։ Որոշ հետազոտողների կողմից դասվում է Ommateremias ենթացեղին կամ ցեղին։ Արևմտյան Անդրկովկասի էնդեմիկ ենթատեսակ է։ Հայաստանում տարածված է Գեղարքունիքի մարզում։ Բնակվում է լեռնատափաստանային բուսականությամբ ծածկված ավազուտային ու քարքարոտ վայրերում։ Անվում է մանր հոդվածոտանիներով։ Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբ։
երկարության։ Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր վահանիկներով, դիմային հատվածը՝ նեղ։ Որովայնային մակերեսը ծածկված է մանր վահանիկների բազմաթիվ երկայնակի շարքերով։ Մեջքը գորշամոխրագույն է՝ սև եզրագծով և բաց գույնի կենտրոնական հատվածներով խոշոր խալերով, որոնք կազմում են 6-8 երկայնակի զոլեր։ Խալերը, միմյանց ձուլվելով, առաջացնում են լայնակի զոլերից բաղկացած խայտաբղետ նախշ։ Բաց գույնի կլորավուն խալեր կան նաև վերջույթների վրա։ Որովայնային մակերեսը սպիտակավուն է կամ բաց դեղնավուն։
երկարությունը 14-28 սմ է, պոչը՝ 1-2,5 սմ, ականջները՝ 3-5 սմ, կենդանի զանգվածը՝ 200-550 գ։ Փորի և կրծքի մորթին սպիտակավուն կամ բաց մոխրագույն է, հաճախ՝ միագույն, մռութը՝ գորշ սևից մինչև բաց շագանակագույն։ Փշերը կարճ են և տեղադրված մեջքի կողքերի հատվածում։ Ճակատն ունի մազաբաժիններ։ Սնվում է միջատներով, որդերով, խխունջներով, օձերով, պտուղներով, հատապտուղներով և այլն։ Սննդային մրցակիցներից են սովորական ոզնիները, միջատակեր և գիշատիչ թռչունները։
սմ, կենդանի զանգվածը՝ 200-550 գ։ Փորի և կրծքի մորթին սպիտակավուն կամ բաց մոխրագույն է, հաճախ՝ միագույն, մռութը՝ գորշ սևից մինչև բաց շագանակագույն։ Փշերը կարճ են և տեղադրված մեջքի կողքերի հատվածում։ Ճակատն ունի մազաբաժիններ: Գերադասում է բնակվել չոր տափաստաններում, կիսաանապատներում։ Խույս է տալիս խիտ և բարձր բուսականությունից։ Հանդիպում է պտղատու այգիներում, բանջարանոցներում։ Կարող է բարձրանալ ծովի մակարդակից 1000- 1300 մ։ Վարում է մթնշաղագիշերային կյանք։ Ցերեկները թաքնվում է իր պատրաստած բնում կամ այլ կենդանիների լքված բներում։ Ունի լավ զարգացած հոտառություն։ Նոյեմբերից ապրիլ ձմեռային քուն է մտնում։
Հնդկաստանում, Ղազախստանում։ Գրանցված է ՀՀ և ԼՂՀ կենդանիների կարմիր գրքերում։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի և Արագածոտնի մարզերում։ Ղարաբաղի հարավում հանդիպում է Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի տարածքում, հյուսիսում՝ Վարնկաթաղ գյուղի տարածքում։ Կարևոր նշանակություն ունի կենսոցենոզներում՝ որպես սննդային շղթայի օղակ և կարելի է օգտագործել որպես մկնանման կրծողների դեմ պայքարի կենսաբանական միջոց. ոչնչացնում է նաև վնասատու միջատներին:
ենթակարգի պայտաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Չափերով զիջում է միայն մեծ պայտաքիթին։ Մորթին ունի մուգ շագանակագույնից ծխագորշ երանգավորում։ Որովայնը սպիտակավուն է։ Մռութի վրա, աչքերի տակ, առկա են շագանակագույն օղակներ, որոնք ակնոցների տեսք են հիշեցնում։ Մարմնի երկարությունը՝ 54,7-64,2 մմ է, պոչինը՝ 26,1-37,7 մմ, պայտի լայնությունը՝ 6,6-7,5 մմ, նախաբազուկի երկարությունը՝ 50,6-59,3 մմ, քաշը՝ 13,8-20,1 գ։
Հորդանանում, Թուրքիայում, Արևմտյան Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Արցախում։ Անդրկովկասն այս տեսակի արեալի արևելյան սահմանն է։ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1945–ին, Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում։ Արեալը ներառում է Խնձորեսկից դեպի արևմուտք` մինչև Արմավիր, և Երևանից դեպի հյուսիս՝ մինչև Իջևանի շրջան տարածքները։ Հայաստանում հաճախ հանդիպում է մեծ պայտաքիթ չղջիկի, սրականջ գիշերաչղջիկի, սովորական երկարաթև չղջիկի, մոխրագույն ականջեղ չղջիկի և ասիական լայնականջ չղջիկի հետ նույն թաքստոցում։ Հայաստանի ամբողջ տարածքում նկատվում է թվաքանակի զգալի կրճատում, իսկ որոշ տեղերում մնացել են եզակի առանձնյակներ։
Լոռու և Կոտայքի մարզերի լեռնատափաստաններում և կիսաանապատներում։ Բնակվում է տարբեր կենդանիների լքված հին բներում։ Սնվում է կրծողներով, որոնց որսում է բների մեջ։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու կրծողներ։ Հայաստանում խայտաքիսներ որսալն արգելված է։
է, հարթ, խայտաբղետ։ Դեղին ֆոնի վրա ցրված են շիկակարմիր կամ գորշադարչնագույն մանր, տձև բծեր, որոնք թիակների վրա ավելի խոշոր են։ Դնչի վերին ծայրը, ականջների միջև և պոչի ծայրը մուգ են, պոչի միջին մասը՝ բաց դարչնագույն։ Աչքերի վերին մասը, բերանի շուրջը և ականջների ծայրերն ընդգծված են սպիտակ շերտով։
է խիստ մայրցամաքային կլիմայով։ Նրանք բնակվում են տափաստանային և կիսատափաստանային շրջաններում, միջլեռնային կատլավաններում, անտառային շրջաններում։ Մանուլը վարում է նստակյաց կենսակերպ։ Ակտիվանում է մթնշաղին և վաղ առավոտյան, կեսօրին քնում է թաքստոցում։ Բույնը դնում է ժայռերի ճեղքվածքներում, փոքր քարանձավներում, քարերի տակ, գորշակների, աղվեսների լքված բներում։ Դանդաղաշարժ կենդանի է։ Սնվում է մեծամասամբ կրծողներով հազվադեպ որսում է գետնասկյուռներ և ճագարներ և թռչուններ։ Վտանգի դեպքում թաքնվում է կամ բարձրանում է քարերի ու ժայռերի վրա։
սմ, քաշը 2-5 կգ։ Սովորական կատվից տարբերվում է առավել պնդակազմ և ծանրաքաշ մարմնով, կարճ, հաստ թաթերով և շատ խիտ մազածածկով։ Գլուխը փոքր է ու լայն, հեռու տեղադրված փոքր կլորավուն ականջներով։ Աչքերը դեղին են, ի տարբերություն ընտանի կատուների, վառ լայսի ժամանակ բբերը մնում են կլոր և չեն ստանում ճեղքաձև կառուցվածք։ Այտերի վրա երկարացած մազերի խրձեր են։ Պոչը երկար է ու հաստ կլորացած ծայրով։ Մոխրագույն մորթին շատ փափուկ է և խիտ, մազիկները ունեն սպիտակ ծայրեր։ Իրանի ետին մասը և պոչը ծածկում են նեղ, մուգ, զուգահեռ բծեր։ Մռութի կողքերից՛ աչքերի անկյուններց անցնում են ուղղահայաց սև գծեր։ Պոչի ծայրը սև է։ Մարմնի ստորին մասը գորշ է։
Իրանից մինչև Անդրբայկալ, Մոնղոլիա,Հարավ- Արևմտյան Չինաստան։ Տարբերում են երեք ենթատեսակ՝ Otocolobus manul manual, որը տարածված է գրեթե ողջ արեալում, առավել հաճախ հանդիպում է Մոնղոլիայում և արևմտյան չինաստանում։ Բնորոշվում է տիպիկ գունավորմամբ։ Otocolobus manul ferruginea, որը տարածված է Իրանում, Ղազախստանում, Թուրքմենիայում, Ավղանստանում, Ուզբեկիստանում, Պակիստանում։ Տարբերվում է մորթու կարմրավուն երանգով և պարզ կարմրավուն գծերով։ Otocolobus manul nigripecta, որը տարածված է Քաշմիրում, Նեապոլում և Տիբեթում։ Բնութագրական է մորթու մոխրագույն գունավորումը, որը ձմռանը ստանում է արծաթամոխրագույն երանգ։
թփերի, թփուտների, ցածր ծառերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 1500 տեսակ: Ցողունի բարձրությունը 10- 100 սմ է։ Տերևները փետրաձև- բլթակավոր են կամ ամբողջական, հաճախ՝ թավոտ։ Ծաղկազամբյուղները ողկուզանման, հովանոցանման, վահանանման կամ հուրանանման ծաղկաբույլերում են, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, ծիրանագույն կամ մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Մեղրատու է և ներկատու։
նարնջագույն, մանուշակագույն՝ խմբված զամբյուղներում։ ՀՀ-ում աճում է 12 տեսակ, որոնք հանդիպում են ամենուրեք, հիմնականում՝ լեռնային տափաստաններում, անտառներում, մարգագետիններում։ Կան էնդեմիկ տեսակներ։ Գետային հալևորուկը սառցադաշտային դարաշրջանի ռելիկտ է, պահպանվել է միայն Սևանի ավազանի բարձրլեռնային ճահճուտներում։ Գարնանային, փոքրաշաքիլ և այլ հալևորուկները ցանքատարածությունների մոլախոտեր են։
է մոտ 150, ՀՀ-ում՝ 10 տեսակ: Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր լանջերին, քարերի մեջ, գիհու նոսրանտառներում, բոխու և կաղնու անտառներում, լեռնատափաստաններում, ստորին լեռնայինից մինչև ենթալպյան գոտիներում:
վահանամման կամ ողկուզանման է, ծաղիկները՝ սպիտակ՝ կանաչ շերտով կամ կանաչ եզրով։ Ծաղկում է մայիս- հուլիսին։ Պտուղը ձվաձև կամ հակադիր ձվաձև բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ մանր։ Ժողովրդական բժշկության մեջ սոխուկներն օգտագործում են թարախապալարների բուժման նպատակով։
բույս է, որն ունի 5-7 սմ բարձրություն, մինչև 8 մմ երկարության վզիկ, գնդաձև, ձվաձև սոխուկներ, որոնք ծածկված են դարչնագույն կամ սևավուն թեփուկներով։ Տերևներն 3-6 հատ են, ուշ զարգացող, գծային, գոտիանման և մուգ կանաչ, ունեն մինչև 10 սմ երկարություն, 3-5 մմ լայնություն։ Ծաղիկները դեղին են և ունեն 2,5-5 մմ երկարություն։ Տուփիկի տրամագիծը 8-10 մմ է:
է Նախակովկասը, Արևելյան Կովկասը, Կենտրոնական և Հարավային Անդրկովկասը, Հարավային Եվրոպան, Բալկանյան թերակղզին, Մոլդովան, Ղրիմը, Փոքր Ասիան, Արևմտյան Սիբիրը, Իսրայելը և Իրանը: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակերևույթից 600-1500 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, օշինդրային կիսաանապատում։ Ծաղկում է սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ ապրիլ- մայիսին: Վտանգված տեսակ է, տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ:
սմ բարձրությամբ պտղամարմինները երիտասարդ վիճակում սպիտակ են, հասունանալուց հետո՝ վարդագույն, դեղնավուն մարջանանման ճյուղավորված հաստ ոտիկանման հիմքով, թարմ վիճակում մսալի են, չորացած վիճակում՝ փխրուն: Հաճելի սնկային հոտով, թելիկանման պտղամիսը սպիտակ է։ Հիմենոֆորը փշաձև է: 5-10 մմ երկարությամբ սպիտակ, դեղնավուն կամ բաց շագանակագույն փշերը կոնաձև են։ Հարթ, լայն էլիպսաձև կամ գնդաձև ամիլոիդ սպորները 5– 6,5 x 4,5–6 մկմ են:
ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Ավստրալիան, Հարավային Կովկասը: Աճում է ծովի մակարդակից 1800- 2200 մետր բարձրությունների վրա, լայնատերև ծառատեսակների մահացած բների և կոճղերի վրա, լեռնային գոտիներում: Խոցելի տեսակ է, որը Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Որոշ երկրներում պահպանվում է միցելիալ կուլտուրաների հավաքածուներում:
Ջրի մակերեսին լողացող օվալապտերաձև ոչ մեծ պտեր է։ Տերևները դասավորված են օղակաձև, 3-ական, երկուսը՝ ջրի մակերեսին լողացող, մեկը` բաժանված թելանման, կախված ջրում։ Սորուսները 4-8-ական են, ստորջրյա տերևների հիմքերի մոտ: Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում և Լոռու սարահարթի լճերում։ Հանդիպում է նաև Նախակովկասում, Անդրկովկասում, Թալիշում, Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում, Չինաստանում, Հնդկաստանում և Հյուսիսային Ամերիկայում:
վրա, լճերում: Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը 1 պոպուլյացիա, որի տարածման մակերեսը 10 քառ․ կմ-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակությունում գրանցված է որպես ոչնչացման անմիջական վտանգի ենթակա տեսակ: