միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։ § Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»: Այդ իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։
թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո §Պատերազմ, որն իբր թե մղվում էր խախտված արդարությունը` «Ավստրո-սերբական կոնֆլիկտը եւ Բելգիայի չեզոքության խախտումը» վերականգնելու համար, որոնք միայն շարժառիթներ էին:
նախապատրաստվում: Այդ պատերազմը մարդկությանը կանգնեցրեց մինչ այդ չտեսնված մեծ փորձության առջեւ, որովհետեւ դրա ընթացքում ռազմի դաշտում միլիոնավոր մարդկանց արյուն էր հորդում, խեղվում էին բազմահազար ճակատագրեր: Պատերազմ, որը փոխեց աշխարհը. հայրենասիրական ոգով տոգորված միլիոնավոր երիտասարդներ խանդավառությամբ թողեցին իրենց ապահով տներն ու գնացին կռվելու. «Ես երջանիկ եմ եւ հուզված. ի՜նչ հրաշալի օրեր են մեզ սպասում», գրեց ամերիկացի մի կամավոր 1914 թվականին:
որ այդ մեծաթիվ զորքերը տարիներով կմխրճվեն Բելգիայի ու Ֆրանսիայի կեղտոտ ճահիճների մեջ: Այդ ժամանակ շատերը պատերազմը կոչեցին «Մեծ պատերազմ»: Այսօր այն հայտնի է որպես Առաջին համաշխարհային պատերազմ: §Պատերազմ, որը հնարավորություն տվեց թուրքական իշխանություններին ազատ ու անկաշկանդ գործի դնել դեռեւս 19-րդ դարի վերջերին սուլթան Աբդուլ Համիդի ծրագրած ու նախաձեռնած հայաջինջ քաղաքականությունը:
(Գերմանիա, Ավստրո- Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:
§ Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: § Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: § Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: § Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: § Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:
ձեռք բերել նոր գաղութներ, հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում, պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան ` իրեն ենթարկեցնել ողջ Բալկանյան թերակղզին, զավթել Սերբիան ու Չեռնոգորիան: Իտալիան ` (պատերազմի կեսից դուրս եկավ Քառյակ դաշինքից եւ մտավ Անտանտի մեջ) ընդլայնել գաղութների տարածքները, մասնավորապես` հաստատվել Աֆրիկայում: Օսմանյան կայսրությունը ` իրագործել իր վաղեմի` պանթուրքական եւ պանիսլամական միմյանց լրացնող ծրագրերը եւ ստեղծել Մեծ Թուրանը, գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան եւ իր կազմի մեջ ներառել Չինաստանի հյուսիսային տարածքներում բնակվող ույգուրներին եւ նրանց հարեւաններին: Բուլղարիան ` (պատերազմի կեսից մտավ Քառյակ դաշինքի մեջ) ամրացնել իր դիրքերը Եվրոպայում:
էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3- ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: § Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87 %-ը):
անցան հարձակման եւ հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ: Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26- ին անգլոֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման եւ գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30ին` Մուդրոսի զինադադարով` Թուրքիան, նոյեմբերի 3-ին` Ավստրո-Հունգարիան: § Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով անձնատուր եղավ նաեւ Գերմանիան: Դրանով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տեւեց 4 տարի 3 ամիս եւ 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց եւ խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: 1919–22 թթ. Վերսալում եւ Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:
§ 3. Ռազմական § 4. Տարածային 2.Տերություններից յուրաքանչյուրը մշակել էր իր նպատակներն ու ծրագրերը § 1.Գերմանիան ուզում էր տիրապետող դիրք գրավել Եվրոպայում։ Նա ուզում էր պարտության մատնել Անգլիային և Ֆրանսիային, Բելգիային, Հոլանդիային և գրավել նրանք գաղութները։ Նաև նա ուզում էր մասնատել Ռուսաստանը։ § 2.Ռուսաստանն ուզում էր Օսմանյան կայսրությունից վերցնել Արևմտյան Հայաստանը։ Թուլացնել Գերմանիային։ կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: § 3.Ավստրո-Հունգարիան ուզում էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան։ § 4.Օսմանյան կայսրությունն որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը: § 5.Մեծ Բրիտանիայի հիմնական նպատակն էր պահպանել իր գաղութները և թուլացնել գլխավոր ախոյան Գերմանիային։ § 6.Ֆրանսիան հույս ուներ վերադարձնել ֆրանս-պրուսական պատերազմի ծամանակ կորցրած տարածքները, ինչպես նաև զավթել Հռենոսի ձախ ափը և գերմանական գաղութները։
, հիմնավորեք/: 1914թ. Հունիսի 28-ին սերբ ազգայնականները Սարաևոյում իրականացրին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ Դա էլ եղավ առիթը։ Ավստրո-Հունգարիան մեկ ամիս անց պատերազմ հայտարարեց Սերբիային։ Ռուսաստանը պաշտպանեց Սերբիային։ Եվ ի պատասխան ՝ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Այդ օրն էլ սկսեց առաջին աշխարհամարտը։ Այո, ես համաձայն եմ Վուդրո Վիլսոնի տեսակետի հետ, նա ասում է, որ բոլորը փնտրում, բայց չեն գտնում պատերազմի սկսվելու պատճառը։ Իսկապես որ պատերազմը սկիզբ է առել ոչ թե ինչ-որ պատճառից, այլ սկսվել է բոլոր պատճառներով միառժամանակ։ § 4.Ներկայացնել խմբավորումները: Պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ (մեկ տարի անց՝ Քառյակ) դաշինքի միջև։ § 5.Պատերազմի գլխավոր ճակատները: Գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպական (Ֆրանսիական) և Արևելաեվրոպական (Ռուսական) ճակատը։ Առաջինը ձգվում էր ֆրանս-գերմանական սահմանով և Բելգիայով, իսկ երկրորդը անցնում էր ռուս-գերմանական և ռուս-ավստրիական սահմանների երկայնքով՝Բալթիկ ծովից մինչև Սև ծով։ Պատերազմի վճռական տեղամասերից էր նաև Կովկասյան ճակատը։ § 6. Ներկայացնել գլխավոր իրադարձությունների ժամանակագրությունը: 1914թ. Հունիսի 28-ին Ավստրիայի թագաժառանգի սպանություն 1914թ. Օգոստոսի 1-առաջին աշխարհամարտի սկիզբ 1914թ. Հոկտեմբերի 16-17 գերմանական և թուրքական ռազմանավերը հարվածներ հասցրին Ռուսաստանի սև-ծովյան նավահանգիստներին և ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը 1914թ. Սեպտեմբերին տեղի ունեցավ Մառնի ճակատամարտը 1914թ. Դեկտեմբերի 9-ից մինչև 1915թ. Հունվարի 5-ը Կովկասյան ճակատում տեղի ունեցավ Սարիղամիշի ճակատամարտը 1915թ. Գարնանը ռուսական կովկասյան բանակը գրավեց Թավրիզը, Վանը։ 1916 թ. Փետրվարի 3-ին ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը։ 1916թ. Ամռան վերջին ռուսաստանը գրավել էր Անտանտի իր դաշնակիցների Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ որոշված՝ Օսմանյան կայսրությունից իրեն հասանելիք տարածքները և շատ քիչ փոփոխություններով այդ դիրքերում մնաց մինչև 1917թ. վերջը։ § 7.Հետաքրքիր փաստեր, մտքեր:
, ԹՈՒՐՔԱԿԱՆ, ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ/ՀԻՄՆԱՎՈՐԵԼ ՓԱՍՏԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ/: § Ռուսական Պատերազմի սկզբում ռուսները Կովկասյան ճակատում ունեին մոտ 182-հազարանոց զորք։ Մեկ ամիս անց ճակատային գիծը Բաթումի մոտից ձգվում էր մինչև Ուրմիա լճից արևելք ընկած վայրերը՝կազմելով 720կմ։ Ռուսական կովկասյան բանակը 1915թ. Գարնանը գրավեց Թավրիզը, Վանը։ Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկակա կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները։ Ռուսական զորքը օգոստոսի սկզբին նվաճեց նախկին դիրքերը։ Ռուսական զորքերը 1915թ. Վերջից անցան վճռական գործողությունների։ Ձմռան դաժան սառնամանիքին 1916թ. Փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը։ Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր։ Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզան, Երզնկա և Բաբերդ քաղաքները։ Ռուսաստանը 1916թ. Ամռան վերջին գրավել էր Անտանտի իր դաշնակիցների հետ որոշված՝ Օսմանյան կայսրությունից իրեն հասանելիք տարածքները և շատ քիչ փոփոխություններով մնաց մինչև 1917թ. Վերջը։ § Թուրքական Այդ ուղղությամբ թուրքերը կենտրոնացրել էին 300-հազարանոց երրորդ բանակաը։ Երբ գերմանական ու թուրքական ռազմանավերը 1914թ. Հոկտեմբերի 16-17-ը անսպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներին և ռուսական կայսրությունը մի քանի ամիս անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։ Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունը ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը։ Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հեռոսական կռիվների շնորհիվ օսմայան 90-հազարանոց բանակը ջախջախվեց։ Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց։ Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի։ § Հայկական Հակամարտության ժամանակ Հայ ազգային ազատագրական շարժումը ղեկավարում էին Հայ ֆիդայիները։ Այս զինված խմբավորումները խմբվում էին իրենց անվանի զորապետերի շուրջ, ինչպիսին էր Սեբաստացի Մուրադը։ Նրանց հաճախ անվանում էին հայկական պարտիզանական ջոկատներ։ Վանից մինչև Երզնկա գիծը վերահսկվում էր ֆիդայիների կողմից։ Հայկական ազգային լիբերալ շարժումը 1917 թվականի դեկտեմբերին հիմնեց զինված ուժեր, որոնք գլխավորում էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը։ Դրաստամատ Կանայանը նշանակվեց քաղաքացիական կոմիսար։ Ռազմաճակատը ուներ երեք հիմնական գոտի՝ Մովսես Սիլիկյանի, Անդրանիկ Օզանյանի և Միքայել Արեշյանի գլխավորությամբ։ Փետրվարին Թովմաս Նազարբեկյանը Կովկասյան ճակատի հրամանատարն էր, իսկ Անդրանիկ Օզանյանը Արևմտյան Հայաստանի զորաջոկատների հրամանատարն էր։ Կովկասում հայրեը ունեին ընդամենը մի քանի հազար զինվոր և երկու հարյուր սպա։ Օսմանյան երրորդ բանակը սկսեց հարձակումը փետրվարի 5-ին։ Օսմանյան զորքերը շարժվեցին արևելյան ուղղությամբ Տիրեբոլուից և Բիթլիսից։ Թուրքերը սկսեցին արագ գրավել տարածքները հայերից։ Կելկիտը ընկավ փետրվարի 7-ին, Երզնկան՝ փետրվարի 7-ին, Բաբերդը՝ փետրվարի 19-ին, Դերջանը՝ փետրվարի 22-ին։ Սև ծովի կարևոր նավահանգիստ Տրապիզոնը ընկավ փետրվարի 24-ին։ Տրապիզոնի նավահանգիստ սկսեցին ժամանել թուրքական նոր ուժեր։ Հայերը փորձեցին պահպանել Էրզրումը, սակայն քաղաքը
Հատկապես աղետալի էր Քառյակ միության երկրների վիճակը։ Սրանսպորտի և վառելիքի պակաս կար, վրա հասավ սովը։ Դժվար վիճակում էին նաև Անտանտի երկրները. տնտեսությունը անկում էր ապրում, իսկ ժողովուրդը պահանջում էր շատ շուտ ավարտել պատերազմը։ Ռուսաստանի կայսրությունը հայտնվեց ծանր իրավիճակում, մայրաքաղաքում հացի խիստ պակաս կար։ Փետրվարի վերջին դրանք վերաճեցին ժողովրդավարական հուժկու հեղափոխության։ Ռոմանովների միապետությունը տապալվեց։ Շուտով Ռուսաստանը հռչակվեց ժողովրդավարական հանրապետություն։ Սակայն այն չկարողացավ լուծել երկրի հիմնախնդիրները և հեղինակազրկվեց։ Օգտվելով դրանից բոլշևիկները 1917 թ. Հոկտեմբերի 25-ին տապալեցին ժամանակավոր կառավարությունը և վերցրեցին իշխանությունը։ Ռուսաստանը հռչակվեց Խորհրդային հանրապետություն։ Պատերազմող երկրներն ունեցան հսկայական նյութական կորուստներ։ Ավերվեցին բազմաթիվ քաղաքներ, գյուղեր, արդյունաբերական ձեռնարկություններ, երկաթուղիներ, ճանապարհներ, կամուրջներ և այլն։ Պատերազմը, սակայն, խթանեց ռազմական արդյունաբերության զարգացումը։ Կատարելագործվեց պատերազմ վարելու գիտությունը։ Մարտական գործողությունների ժամանակ օգտագործվեցին ռազմական տեխնիկայի և զենքի նոր տեսակներ։ Այս ամենը ասում է, որ Առաջին աշխարհամարտը ունեցավ նաև դրական հետևանքներ։ Պատմության թատերաբեմից հեռացան Ավստրոհունգարական, Ռուսաստանյան, Օսմանյան և Գերմանական կայսրությունները։ Չորս նախկին տերությունների տարածքում առաջացան նոր բազմաթիվ ազգային պետություններ՝Լեհաստան, Ֆինլանդիա, Ուկրաինա, Չեխոսլովակիա, Հայաստան և այլն։ Տեղի ունեցան ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց կառավարման միապետական ձևը, տարածվեծ ժողովրդավարություն։ Իսկ Ռուսաստանում՝ առաջինը աշխարհում, սկսվեց նոր՝ սոցիալիստական հասարակության կառուցման գործընթացը։